Սիսիանում փլուզվել է տներից մեկի պատշգամբը. 75-ամյա քաղաքացին մահացել է
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:46-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի բաց պատշգամբը փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է Ֆ. Գ.-ին պատկանող տան բաց պատշգամբը (մոտ 6 քմ), ինչի հետևանքով պատշգամբում գտնվող Ֆ. Գ.-ն (1943 թ.) ստացել է մարմնական վնասվածքներ:
Փրկարարները տուժածին մոտեցրել են «1-03» ծառայության ավտոմեքենային. Ֆ. Գ.-ն հոսպիտալացվել է Աղիտուի հոսպիտալ, որտեղ մահացել է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



