Շարունակվում է Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածի հիմնանորոգումը
ОБЩЕСТВОՄարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական ավտոճանապարհի (Մ-11) Վարդենիս-Սոթք (38-43-րդ կմ) հատվածում սեպտեմբերի 11-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինարարական տեղամաս, տեղում ուսումնասիրել կատարվող աշխատանքները։
Ճանապարհահատվածը հիմնանորոգող «Կապավոր» ընկերության պատասխանատուները ներկայացրել են աշխատանքների ընթացքը։ Նշվել է, որ արդեն իսկ կատարվել է հիմնանորոգման ընդհանուր ծավալի հողային աշխատանքների 40%-ը, նորոգվել է արհեստական կառուցվածքների 70%-ը, դրան զուգահեռ, գոյություն ունեցող ասֆալտբետոնե պատվածքի վերաօգտագործման սառը վերամշակման եղանակով ընթանում են նաև ասֆալտապատման աշխատանքներ։ Ճանապարհային պատվածքի ներքին շերտի 68% և վերին շերտի 40% ասֆալտապատումն արդեն կատարված է։
Գոռ Ավետիսյանը կապալառու ընկերության պատասխանատուների հետ քննարկել է շինարարության ընթացքի, ժամկետների հետ կապված մի շարք հարցեր։
Հանձնարարվել է առավելագույն ուշադրություն դարձնել հատկապես իրականացվող աշխատանքների որակին։
5 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը, ըստ պայմանագրի, նախատեսված է ավարտել դեկտեմբերի 10-ին։ Սակայն շինարարները փաստում են, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն կտա այն ավարտել ժամկետից շուտ՝ ավահովելով շինարարության բարձր որակը։
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



