Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել Ժոզե Մոուրինյուին
СПОРТԱնգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) մեղադրանք է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին:
FA-ն ուսումնասիրում է Մոուրինյուի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Նյուքասլի» դեմ խաղի վերջնամասում պահվածքը և կարող է որակազրկել պորտուգալացի մասնագետին:
Հիշեցնենք, որ «Նյուքասլի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ առավելության հասնել 3:2 հաշվով՝ չնայած հանդիպման ընթացքում պարտվում էր 0:2 հաշվով: Խաղի ավարտից հետո Մոուրինյուն պորտուգալերեն հայհոյանքներ հնչեցրեց տեսախցիկների առաջ:
«Ժոզե Մոուրինյուի՝ խաղից հետո տեսախցիկների առաջ ասած բառերը վիրավորական էին և անվայել: Մինչև հոկտեմբերի 19-ի երեկոյան նա կարող է պատասխանել մեղադրանքին»,- ասված է FA-ի հայտարարությունում:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



