Արմավիրում տեղի ունեցավ «Իմ քայլի» հանրահավաքը. մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)
ОБЩЕСТВОԱրմավիրում տեղի է ունենում քաղաքապետի թեկնածու Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքը, որին մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել էր, որ ժամը 18:00-ին լինելու է Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում՝ մասնակցելու Արմավիրի քաղաքապետի թեկնածու՝ «Իմ քայլը» թիմը ներկայացնող Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրվել է արդեն 4 թեկնածու։
Առաջադրվել են անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանն ու Սևակ Մինասյանը, ինչպես նաև քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



