ՌԴ բանկային ոլորտի նկատմամբ պատժամիջոցներն առևտրային պատերազմի հայտարարություն են. Մեդվեդև
ПОЛИТИКАՌուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Euronews-ին տված իր հարցազրույցում ռուսական բանկային ոլորտի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն անվանել է առևտրային պատերազմի հայտարարում:
«Իսկ բանկային ոլորտի նկատմամբ պատժամիջոցներն իսկապես առևտրային պատերազմի հայտարարություն են, դա ամենածանր պատժամիջոցներն են: Չկա որևէ կասկած, որ մենք նմանատիպ ճնշումը կկարողանանք հաղթահարել», - հայտարարել է Մեդվեդևը:
Նա նաև վստահություն է հայտնել, որ ռուսական տնտեսությունը կարող է հարմարվել ցանկացած տեսակի ճնշման, սակայն «հարցն այն է, ինչու է դա հարկավոր»:
ՌԴ վարչապետն ընդգծել է, որ նման քաղաքականությունը քայքայում է միջազգային կարգը, այդ թվում նաև միջազգային տնտեսական կարգը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



