Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի եւ Գերմանիայի փորձագետները ժամանել են A321-ի աղետի վայր
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի եւ Գերմանիայի փորձագետները ժամանել են Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական A321-ի օդանավի աղետի վայր՝ պարզելու ավիավթարի պատճառները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության փոխանցմամբ, նրանք ուսումնասիրում են օդանավի բեկորները եւ անհրաժեշտ նմուշներ վերցրել։
Ռուսաստանի ԱԻՆ փրկարարները փորձագետներին դեպքի վայրից ֆոտո եւ վիդեո նյութեր են տրամադրել։
Ներկայումս Սինայում աշխատանքն է շարունակում Ռուսաստանի ԱԻՆ-ի բազային ճամբարը։
Ռուսական «Կոլագիմավիա» ընկերությանը պատկանող Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող A321 օդանավը աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին։ Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 224 մարդ, որոնք բոլորն էլ մահացել են։
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
IDBank впервые выпустил купонные бессрочные облигации



