Նավթի խոշոր արտահոս Է տեղի ունեցել Չիլիի հարավում. BioBio
МЕЖДУНАРОДНОЕՉիլիի Մագալյանեսի տարածաշրջանում շուրջ 720 հազար լիտր նավթ Է լցվել շրջակա միջավայր՝ Արգենտինայի YPF նավթի-գազի ընկերության ձեռնարկությունում տեղի ունեցած արտահոսի պատճառով: Հոկտեմբերի 17-ին այս մասին հայտնել Է BioBio ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռադիոկայանի տվյալներով՝ նավթը տարածվել Է շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով: Ընկերությունն արդեն սկսել Է միջադեպի հետեւանքների վերացման միջոցներ ձեռնարկել:
Նավթի տարածման վայր են ուղեւորվել նաեւ Չիլիի հարավում գտնվող տարածաշրջանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի մասնագետները: Նրանք կգնահատեն աղտոտման մակարդակը եւ կորոշեն, թե ինչ գործողություններ պետք Է ձեռնարկվեն: Իշխանությունների գնահատումներով՝ նավթի տարածման հետեւանքների վերացումը կարող Է մի քանի շաբաթ տեւել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



