ԱՄՆ-ում նախագահ Քենեդիի լիմուզինի համարանիշները աճուրդում վաճառվել են 100 հազար դոլարով
МЕЖДУНАРОДНОЕԼիմուզինի համարանիշները, որում եղել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին 1963 թ. վերջինիս դեմ մահափորձի ժամանակ, աճուրդում վաճառվել է 100 հազար դոլարով։ Այ մասին հայտնել է Heritage Auctions աճուրդային տունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Լոտի մեկնարկային գինը կազմել է 40 հազար դոլար։ Համարանիշների գնորդը չի ցանկացել նշել իր անունը, որը հավաքում է ցանկացած իր, որը կապված է Քենեդիի եւ նրա ընտանիքի հետ։
ԱՄՆ նախագահի սպանությունից հետո այդ մեքենայի վրա զրահապատ տնիք է ավելացվել։ Լիմուզինի վրա նաեւ նոր համարանիշներ են տեղադրել, իսկ հները նետել են աղբարկղը։
Hess & Eisenhardt-ի սեփականատեր Ուիլարդ Հեսսը աղբարկղից հանել է մետաղյա ցուցանակները, որոշելով դրանք պահել որպես հիշատակ։ Համարանիշը պահել է Հեսսի դուստրը, որը երկար ժամանակ այն պահել է իր տանը, իսկ վերջերս հանել է աճուրդի։



