Խոշոր վթար Արարատում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 6 վիրավորներից 5-ը ընտանիքի անդամներ են, այդ թվում՝ երեխաներ
ОБЩЕСТВОԱրարատի մարզում, հոկտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։30-ի սահմաններում Գոռավան-Արարատ միջհամայնքային ավտոճանապարհի 5-րդ կմ-ին, Ավշար գյուղի վարչական տարածքում բախվել են 25-ամյա Ռաֆիկ Մ.-ի վարած Mercedes մակնիշի 58 PR 008 համարանիշի եւ 38-ամյա Կարեն Բ.-ի վարած Օpel մակնիշի 35 PV 266 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդն ու նրա ուղեւորներ 38-ամյա Անահիտ Գ.-ն, 12-ամյա Արտակ Բ.-ն, 11-ամյա Աշոտ Բ.-ն, 7-ամյա Արտյոմ Բ.-ն եւ Ռաֆիկ Մ.-ի ուղեւոր 27-ամյա Սաթենիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Կարեն Բ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ 5 վիրավորները նրա ընտանիքի անդամներից են։

1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
5
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»



