Կրասնոդարում կործանվել է Լ-39 ուսումնական ինքնաթիռը. օդաչուներին գտնելու աշխատանքները շարունակվում են
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում իրականացվող ուսումնավարժական թռիչքի ժամանակ վթարվել է Լ-39 ինքնաթիռը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ զանգվածային հաղորդակցման և տեղեկատվության վարչությանը:
Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 17:00-ին: Հաղորդվում է, որ ինքնաթիռն ընկել է ջուրը, օդաչուների որոնողական աշխատանքներով ավիավթարի տեղանքում զբաղվում է որոնողա-փրկարարական խումբը:
«Ինքնաթիռը թռիչք է իրականացրել առանց զինամթերքի: Նախնական տեղեկությամբ՝ ավիակործանման պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Լ-39 ինքնաթիռներն արտադրվել են 1970-1999 թվականներին Չեխիայում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



