Թուրքիայի զգալի հատվածը պատվել է Արաբական թերակղզուց եկող ավազափոշու ամպերով
МЕЖДУНАРОДНОЕԱվազափոշու հսկայական ամպը պատել է Թուրքիայի հարավային, արևելյան և կենտրոնական հատվածները, այդ թվում և Անկարան:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ավազի մանր հատիկներից կազմված ամպերը, որոնք գալիս են Արաբական թերակղզու տարածքից, արդեն երկրորդ օրն է, ինչ պատել են Անկարայի երկինքը: Քամու բացակայության պատճառով փոշին չի տարրալուծվում, բժիշկները խորհուրդ են տալիս շնչառական հիվանդություն ունեցող մարդկանց հնարավորության դեպքում մնալ տանը:
Մթնոլորտային երևույթի պատճառով տեսանելիությունը լրջորեն վատթարացել է, տեղ-տեղ այն 100 մետրից էլ քիչ է կազմում: Կայանված մեքենաները պատվում են ավազի շերտով:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ ավազափոշու ամպը Թուրքիայում կմնա մինչև շաբաթվա վերջ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



