Մեկնարկել է դեպի Մերկուրի եվրոպա-ճապոնական տիեզերական զոնդի թռիչքը
МЕЖДУНАРОДНОЕԱյսօր՝ հոկտեմբերի 20-ի վաղ առավոտյան մեկնարկել է դեպի Մերկուրի եվրոպա-ճապոնական BepiColombo տիեզերական զոնդի թռիչքը, փոխանցում է DW-ն:
Bepicolombo-ով Ariane 5 հրթիռակիրն արձակվել է Ֆրանսիական Գայանայի Կուրու տիեզերակայանից:
Ըստ մասնագետների հաշվարկների՝ զոնդը, որի երկարությունը կազմում է 6,40 մետր, իսկ քաշը՝ 4,1 տոննա, Արեգակին ամենամոտ մոլորակին կհասնի 2025 թվականի դեկտեմբերին: Այնուհետեւ նրանից կանջատվեն երկու ինքնավար արբանյակներ, որոնք Մերկուրին կհետազոտեն երկու տարբեր ուղեծրերից:
Գիտնականները հույս ունեն տեղեկություններ ստանալ Արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակի մագնիսական դաշտի եւ մակերեւույթի հատկությունների մասին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



