Աշխարհում ամենաթանկ փոքրիկ տնակը (լուսանկարներ)
ЛАЙФԲրիտանիայի ամենափոքր տունը, որը չափերով հավասար է ուղևորատար վագոնի կեսին ու ունի ընդամենը 17,5 քմ տարածք, վաճառվում է քառորդ միլիոն ֆունտ սթեռլինգով: Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, այս փոքրիկ տնակը գտնվում է Լոնդոնի հյուսիսում: Այն 5 անգամ փոքր է միջին չափերով տնից, սակայն դա չի խանգարում, որ տանը լինի խոհանոց, հյուրասրահ, ննջարան ու լոգարան:

Նման հրաշքի հեղինակը մոդուլային շինությունների արտադրության ոլորտում մասնագիտացած Containex-ն է:

Տունը գտնվում է Իսլինգթոնում, ինչը այն հատկապես գրավիչ է դարձնում: Նախկինում դա համեստ արվարձան էր, սակայն Լոնդոնի գերբեռնվածության պատճառով այն դարձել է հայտնի թաղամաս:

Տարածքի ամեն քառակուսի օգտագործված է հմտորեն ու խնայողաբար:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян
3
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



