Մահացել է քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օսամու Սիմոմուրան
ОБЩЕСТВОՆագասակիում կյանքի 91-րդ տարում մահացել է քիմիայի բնագավառում 2008 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, ճապոնացի գիտնական Օսամու Սիմոմուրան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ճապոնական աղբյուրին:
Ինչպես տեղեկացրել են Նագասակիի համալսարանի ներկայացուցիչները, Սիմոմուրան մահացել է հոկտեմբերի 19-ին, սակայն այդ մասին միայն այսօր է հաղորդվել:
Օսամու Սիմոմուրան ծնվել է 1928 թվականին Կիոտո պրեֆեկտուրայում, այնուհետև բնակվել է Օսական և Նագասակի քաղաքներում: Ավարտել է Նագասակիի և Նագոյայի համալսարանները: 1960-ին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սկսել է աշխատել Փրինսթոնի համալսարանում:
2008-ին ճապոնացի գիտնականը Մարտին Չալֆիի և Ռոջեր Ցիենի հետ կիսել է «կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցի բացահայտման և զարգացման համար» ստացած Նոբելյան մրցանակը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



