Էջմիածնում Դիանա Գասպարյանը բացարձակ առաջատարն է 10 ընտրատեղամասերում
ПОЛИТИКАԷջմիածնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը բացարձակ առաջատարն է 10 տեղամասերում, որտեղ ընտրողների քվեներն արդեն ամփոփված են:
Հիշեցնենք, որ այստեղ առաջադրված է 12 թեկնածու:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարյանը ստացել է 3497 ,Վարդան Առաքելյանը՝ 150. Գագիկ Բաղրամյանը՝ 116, Վազրիկ Գրիգորյանը՝ 129 , Վահագն Թադևոսյանը՝ 57, Սուրեն Թոփալյանը՝ 163, Սուսաննա Մարգարյանը՝ 82, Վահե Մովսիսյանը՝ 247, Սամվել Մուրադյանը՝ 401, Սուրեն Մուրադյանը՝ 1536, Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Սերգեյ Սարգսյանը՝ 85, Փաստաբանների պալատի անդամ Կարեն Ստեփանյանը՝ 219:
Տվյալները տրամադրել են ՔՊ թեկնածուի շտաբից, 13 տեղամասերի տվյալներ դեռևս ամփոփված չեն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



