Երևանում բացվել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղը
ЭКОНОМИКА
Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղի պաշտոնական բացումը Սեբաստիա փողոց, 82 շենք, թիվ 50 հասցեում: Արարողությանը ներկա են եղել հյուրեր Երևանի Մալաթիա վարչական շրջանի աշխատակազմից, գործարար համայնքից, Բանկի hաճախորդներ:
«Մալաթիա» մասնաճյուղի բացմամբ Կոնվերս Բանկն ընդլայնում է իր ներկայությունը Երևանի տարածքում: Այստեղ հաճախորդները կարող են օգտվել համալիր բանկային ծառայություններից, ինչպես նաև գործարքներ իրականացնել Բանկի տարածքում տեղադրված բանկոմատի և վճարային տերմինալի միջոցով:
Մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 9։30-17։00-ը, իսկ շաբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 14:30-ը։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է գործում նաև «Զվարթնոց» մասնաճյուղը, որի ծառայություններից հաճախորդները կարող են օգտվել շուրջօրյա ռեժիմով:
Աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները սրանով չեն սահմանափակվելու: Մինչև տարեվերջ Կոնվերս Բանկը ծրագրում է վերաբացել ևս 2 մասնաճյուղ:
Նշենք, որ Կոնվերս Բանկը ներկայումս ունի 35 մասնաճյուղ, որից 15-ը տեղակայված են Երևան քաղաքում, իսկ 20-ը ՀՀ մարզերում և Արցախում: