Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«ՀՀԿ–ն ուզում է, որ ռեյտինգային համակարգը մնա, և ձևավորվի թաղային հեղինակություններ ունեցող խորհրդարան». «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԸՕ նախագծի քվեարկությունը տապալելուց հետո Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել էր. «Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը:

Ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, և չէր կարելի օրենսգիրքը չփոխած սկսել ընտրությունների պրոցեսը: Այդ դեպքում ԱԺ–ի վրա հանրային ճնշման հնարավորություն կունենայինք, եթե սենց սաբոտաժ արվեր:

Հույս ունեմ, որ դեռևս կարելի է փրկել իրավիճակը և փոփոխել օրենսգիրքը»:

Այս գրառմանը հաջորդել էր այլ օգտատերերի գրառումներն այն մասին, որ ամենաահավորը Իոաննիսյանի վիճակն է, քանի որ նա 6 ամիս աշխատել է փոփոխությունների նախագծի վրա:

Օգտատեր Ֆիլիպ Արզումանյանն էլ տեսակետ էր հայտնել, թե՝ «նոր ընտրական օրենսգրքի տապալումը չպետք է անտեսվի, քանի որ դրա ընդունումը բխում է Հայաստանի շահերից։ Դանիել Իոաննիսյանի ամիսների աշխատանքը չի լինի անտեսված։ Ակնկալում եմ նոր զարգացումներ, կառավարության արտահերթ նիստ և ապագա ԱԺ նոր քվեարկություն», ինչին ի պատասխան Իոաննիսյանը գրել էր, որ հարցը ոչ թե իր աշխատանքն է, այլ՝ որ Ընտրական նոր օրենսգիրքը երկրին է պետք:

Ընդհանրապես, շատերն են համոզված, պարզից էլ պարզ է, որ ռեյտինգային կոչվող համակարգը նախկին իշխանությունների վրայով էր կարված, այն հաշվարկով, որ ինչ վիճակ էլ երկրում լինի, իրենց շարքերում կլինեն մարդիկ, ովքեր միայնակ կկարողանան անգամ մի քանի կուսակցության ձայներ ապահովել ՀՀԿ–ի համար: Կարճ ասած՝ ռեյտինգային համակարգը իրենց հագով է և ամենաշատը հենց նրանց է պետք այն պահպանել: Ու այդ ճանապարհին, մարդկանց համոզմամբ, նրանք ամեն քայլ էլ կփորձեին ձեռնարկել, որպեսզի առաջիկա 5 տարիներին իրենց աթոռները կարողանան ապահովագրել ԱԺ–ում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դ. Իոաննիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ԱԺ–ում կատարվածի պատճառով եթե ինքը մեղքի բաժին ունի, ապա պատրաստ է ընդունել այն: Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի՝ օրինագծի ընդունումը տապալելուն, ապա, նրա կարծիքով, Հանրապետականը չի ուզում, որ Հայաստանում քաղաքական խորհրդարան ձևավորվի:

«ՀՀԿ–ն ուզում է, որ ռեյտինգային համակարգը մնա և ձևավորվի թաղային հեղինակություններ ունեցող խորհրդարան: Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, ես ասել եմ, որ դա անակնկալ էր, և եթե ընտրությունները գոնե մեկ շաբաթ ավելի ուշ լինեին, մենք ավելի շատ ժամանակ կունենայինք: Բայց, պատգամավորների ստորագրությամբ, երկուշաբթի օրը ԱԺ արտահերթ նիստ կգումարվի: Մեր բախտը բերեց զուտ նրանով, որ առաջիկա շաբաթ օրը աշխատանքային չէ, հակառակ դեպքում այդ հնարավորությունը չէինք ունենա»,– ասաց Դ. Իոաննիսյանը:

Նա նաև նշեց, որ այս պահին հարցը փակված չի կարելի համարել և ինքը հիմնավոր ակնկալիքներ ունի, որ Ընտրական օրենսգիրքն, այնուամենայնիվ, կընդունվի:

«ԱԺ–ում կան բազմաթիվ պատգամավորներ, ովքեր տրամաբանորեն պետք է «կողմ» քվեարկեին, բայց նիստին ընդհանրապես ներկա չէին: Եվ ես կարծում եմ, որ եթե այդ պատգամավորները արտահերթ նիստին գան, ապա անհրաժեշտ 63 ձայնը կհավաքվի և օրինագիծը կընդունվի: Հակառակ դեպքում, հայաստանյան քաղաքական ապագայի համար գործող Ընտրական օրենսգրքով ընտրություններ անցկացնելու պարագայում շատ վատ հետևանքներ կլինեն: Այդ դեպքում խորհրդարանն ավելի պակաս քաղաքական կլինի, ինչը կազդի ներկայացվածության վրա, և քաղաքական մշակույթը Հայաստանում կզարգանա նվազագույնը 5 տարի ուշացումով: Եվ եթե ինչ–որ մեկը ավելորդ 5 տարի ժամանակ ունի և կարող է սպասել, ապա ես, որպես քաղաքացի, չեմ ուզում 5 տարով երկարաձգել քաղաքական մշակույթի զարգացումը»,– ասաց Դ. Իոաննիսյանը:

Նա նաև հավելեց, որ քաղաքական մշակույթի զարգացումն առաջին հերթին ձեռք չի տալիս կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց, ուստի նրանք են փորձում ամեն ինչ անել, որպեսզի կասեցնեն այն: Ինչ վերաբերում է այլ տարբերակով՝ հանրաքվեի միջոցով նախագիծն անցկացնելուն, ապա նման սեղմ ժամկետներում դա նույնպես հնարավոր չէ իրականացնել և միակ հույսը մնում է արտահերթ նիստը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха