Հռոմի մետրոյում շարքից դուրս է եկել կենտրոնական կայարանի շարժասանդուղքը. տուժել են ԲԿՄԱ-ի ռուս երկրպագուները
МЕЖДУНАРОДНОЕՀռոմի կենտրոնական մետրոյում վթարվել է շարժասանդուղքը, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել, որոնց թվում՝ ԲԿՄԱ-ի 30 երկրպագու:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, տուժածներից 7-ին պատգարակներով են տեղափոխել, նրանց վիճակը ծանր է գնահատվում: Տուժածներից հինգը միջին ծանրության են, 18-ն էլ թեթև վնասվածքներ են ստացել և ինքնուրույն են դուրս եկել մետրոյի տարածքից: Տուժածներին տեղափոխել են քաղաքի բուժհաստատություններ:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ռուս երկրպագուները ոչ սթափ վիճակում են եղել և սկսել են ցատկել շարժասանդուղքի վրա:
Չեմպիոնների լիգայի շրջանակներում Բանակի կենտրոնական մարզական ակումբի ֆուտբոլսիտներն այսօր երեկոյան հանդիպում են անցկացնում իտալական Ռոմայի հետ:
Հռոմի Repubblica մետրոյի կայարանը փակվել է վթարից հետո:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



