Կանադացի հետազոտողները Բերմունդյան եռանկյունու հատակին քաղաք են հայտնաբերել
ЛАЙФԿանադացի գիտնականները Բերմունդյան եռանկյունու հատակի լուսանկարներում ստորջրյա քաղաք են հայտնաբերել: Նրանք նկատել են 4 բուրգ, որոնցից մեկը ապակուց է պատրաստված: Ճարտարապետությունը հիշեցնում է Կենտրոնական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի մինչդասական շրջանի պատմության` լատինաամերիկյան հանգույն Տեոտիուականա քաղաքակրթության «առաջադեմ» մշակույթը:
Գիտնականների խումբը` Պոլա Վայնցվեյգի եւ Պոլինա Զալիտցիկի գլխավորությամբ ծովի հատակը ուսումնասիրել են ռոբոտի օգնությամբ, որը Կուբայի արեւելյան ափից հյուսիս ընկած հատվածում `ծովի հատակին, 700 մետր խորության վրա հայտնաբերել է քաղաքի ավերակներ, փոխանցում է Prensa Latina գործակալությունը:
Լուսնկարներում երեւում են բուրգեր, ինչպես նաեւ սֆինքս եւ մի քանի միատար կառույցներ, իսկ շինությունների պատերին գրություններ են քանդակված:
2000-ականների սկզբից Վայնցվեյգի եւ Զալիտցիկիի ընկերությունը իրականացրել է կուբայական իշանության` օվկիանոսի հատակի քարտեզագրական նկարագրության պատվերը: Կուբայական կառավարության նախնական նպատակը եղել է իսպանական խորտակված նավերի գանձերի հայտնաբերումը, նշում է BBC-ին:
Այդ ուսումնասիրությունների ժամանակ էլ ամուսնական զույգը հայտնաբերել է ծովի հատակին առաջացած տարօրինակ կուտակումը, որը նրանց արհեստական շինություն է թվացել: Այն ժամանակ Վայնցբեյգը եւ նրա կինը սկսել են հայտնաբերված ավերակների համար գիտական բացատրություն որոնել:



