Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը գործող կապ է. Աննա Նաղդալյան
ПОЛИТИКАՀայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը հաստատվել է, և այս օպերատիվ կապն ուղղված է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդմանն ու ձևավորմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների ետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Անդրադառնալով հարցին, թե երեկ պաշտպանության բանակի զինվորի վիրավորվելու դեպքի հետ կապված կիրառվել է օպերատիվ կապը, Նաղդալյանը պատասխանեց. «Կապը հաստատվել է ոչ թե հանրային հայտարարության համար. դա իսկապես գործող կապ է»:
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապի հաստատման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` իր ելույթներից մեկի ընթացքում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



