Մորալեսն ԱՄՆ-ին անվանել է աշխարհում խաղաղության թշնամի
МЕЖДУНАРОДНОЕԲոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սպառնալիք է մարդու իրավունքների եւ խաղաղության համար: Քաղաքական գործիչն այս մասին նշել է իր թվիթերյան էջում, փոխանցում է Gazeta-ն:
Նշվում է, որ նա այս հայտարարությունն արել է՝ կապված Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու Վաշինգթոնի մտադրության հետ:
«…ԱՄՆ-ն աշխարհում խաղաղության եւ մարդու իրավունքների թշնամին է»,- հայտարարել է Մորալեսը:
Նա նշել է, որ այս մասին են վկայում ինչպես Պայմանագրից դուրս գալու ամերիկյան մտադրությունը, այնպես էլ Կենտրոնական Ամերիկայից միգրանտներին կանգնեցնելու նպատակով զինվորականներին Մեքսիկայի սահման ուղարկել սպառնալը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



