Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ (լուսանկարներ)

ОБЩЕСТВО

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնևում հանդիպել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։ Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին՝ հոգևոր գործունեության 50-ամյակի առթիվ և առողջություն ու երկար տարիների ծառայություն մաղթել:

«Հիսուն տարի է՝ նվիրված ծառայում եք մեր Առաքելական եկեղեցուն, մեր հայրենիքին ու ողջ հայ ժողովրդին»,- ասել է նախագահը` համոզմունք հայտնելով, որ Արամ Առաջինը դեռ շատ անելիք ունի, որովհետև Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը նրա ակտիվ գործունեության անհրաժեշտությունն ունեն ոչ միայն Անթիլիասում, Հայ Առաքելական եկեղեցու տարբեր օջախներում, այլև հայկական հարցերի դիվանագիտական ու քաղաքական լուծումների շրջանակում:

Նախագահը վստահություն է հայտնել, որ ինչպես 50 տարի առաջ, այնպես էլ այսօր և հետագա տարիներին Արամ Առաջին կաթողիկոսը նույն եռանդով, ոգով ու երիտասարդական ավյունով է ծառայելու եկեղեցուն, հայրենիքին և մեր ժողովրդին:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նշել է, որ իր հիսնամյա ծառայության մեջ հայրենիքը, հոգևոր, ազգային, մշակութային արժեքները, Հայ դատը մշտապես առանցքային են եղել: Արամ Առաջինն իր հերթին բարձր է գնահատել հանրապետության նախագահի ծառայությունը հայրենիքին: «Հայաստանի նախագահը, վարչապետը, հայրենիքին ծառայողները որոշ իմաստով առաքյալներ են՝ կոչումի գիտակցությունն ունեցող»: Վեհափառը ասել է, որ Հայաստանը յուրաքանչյուր հոգևորականի ծառայության մեջ առաջնային տեղ պետք է ունենա:

 
 

 «Վստահեցնում եմ, որ նույն հանձնառությամբ, առավել թափով պետք է շարունակեմ ծառայությունս Հայաստանին ու հայ ժողովրդին»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը:

Նախագահն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն անդրադարձել են առաքելական եկեղեցու դերին՝ այն համարելով ազգային ինքնության կարևորագույն սյուներից մեկը:

«Համաձայն եմ, որ եթե ունենք ազգային ինքնության, պետականության մի քանի կարևորագույն սյուներ, ապա առաջինը Հայ առաքելական եկեղեցին է, որը 700 տարուց ավելի փոխարինել է պետականությունը, պահպանել է մեր ազգային ինքնությունը, հավաքել է ժողովրդին իր շուրջը, օգնել է ժողովրդին չմոռանալ լեզուն, մշակույթը, ապրել հույսով ու այդ հույսը դարձնել առաքելություն՝ ունենալու սեփական անկախ պետությունն ու պետականությունը,-ասել է նախագահ Սարգսյանը:- Ինչպես նշեցիք՝ և պետական ծառայության մեջ ներգրավված անհատները, և եկեղեցու սպասավորներն առաքյալներ են, մարդիկ, ովքեր ունեն առաքելություն, և այդ առաքելությունն ունի տարբեր ճյուղեր: 

Դրանցից մեկին մենք հասել ենք՝ մեր պատմական Հայաստանի փոքր մասում ստեղծել ենք պետականություն, ընդ որում` ոչ թե մեկը, այլ երկուսը, սակայն առաքելությունը դրանով դեռ չի ավարտվելու: Առաքելությունները մեծ են, հետևաբար, շատ էական է, որ ոչ միայն մեր բոլոր հայրենակիցները հարգանքով լցվեն մեր երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունների հանդեպ, այլև հպարտությամբ լցվեն իրենց ազգային էության նկատմամբ, գնահատեն այն առաքելությունը, որը պետությունը և մեր ժողովուրդն ունեն, ու գնահատեն Առաքելական եկեղեցու դերը, որը մեր ազգային սյունն է»:

Արամ Ա կաթողիկոսի խոսքով՝ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին դարձել է մեր հոգևոր հայրենիքը, և եկեղեցի-պետություն հարաբերությունը, գործակցությունը միշտ սերտ է եղել . «Բնականաբար, յուրաքանչյուրն ունեն տարբեր դերակատարություններ, բայց, ի վերջո, դրանք մի կետում հատվում են: Այդ կետը ժողովուրդն է, հայրենիքը: Հետևաբար ես հավատում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում հայրենիքի հետ եկեղեցու գործակցությունը պետք է լինի ամբողջական և անվերապահ: Հայրենիքը պատկանում է բոլորիս, և մենք հայրենիքի հզորացման առաջ պարտավորություն ունենք»:

Նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կաթողիկոսին՝ իր նվիրումի համար: 


Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%