Հայտնի են սինխրոն լողի ՀՀ առաջնության հաղթողները
СПОРТԵրևանի «Ակվալենդ» մարզաառողջարանային համալիրի լողավազանում անցկացվել է սինխրոն լողի ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են 20 մարզուհիներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, զուգալող ծրագրում հաղթել է Սրբուհի Մարտոյան-Մերի Մարտոյան զույգը, 2-րդ տեղն է գրավել Միլենա Արսենյան-Սուսաննա Աֆյան զույգը, իսկ 3-րդ տեղը՝ Մերի Գաբրիելյան-Մարիամ Անդրեասյան զույգը:
Մենալող ծրագրում չեմպիոնուհու կոչումը նվաճել է Մերի Մարտոյանը, երկրորդ հորիզոնականում Միլենա Արսենյանն էր, իսկ երրորդում՝ Սուսաննա Աֆյանը:
Բոլոր մրցանակակիրների անձնական մարզիչն է սինխրոն լողի ՀՀ հավաքական թիմի գլխավոր մարզիչ Անահիտ Թավրիզյանը:
1
Пустые дома, исчезнувшие субсидии. «Паст»
2
«Другу» срочно нужны деньги! IDBank предупреждает об эксплуатации доверия в социальных сетях
3
Рука помощи для каждой семьи: завершен первый этап поддержки вынужденных переселенцев из Арцаха
4
А теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»
5
Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»



