Ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կա տուժած
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 26-ին, ժամը 17:19-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի (վարորդը՝ Կ. Ա.) և «BMW X5» մակնիշի (վարորդը՝ Վ. Մ.) ավտոմեքենաները:
Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ց. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
Следственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»



