Ուժեղ ես դառնում ոչ թե հաղթելիս կամ պարտվելիս, այլ պայքարելիս. Հովհաննես Բաչկով
СПОРТԲռնցքամարտի Հայաստանի, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի կարծիքով երկրի առաջնության եզրափակիչն իսկապես տպավորել է իրեն:
«Իսկապես տպավորված եմ եզրափակիչ մենամարտից: Չէի սպասում, որ երիտասարդ բռնցքամարտիկը` հակառակորդս, այսպես տրամադրված է: Սակայն ես էլ եմ եղել նրանց տարիքում և ինքս էլ փորձել եմ արդյունք գրանցած մարզիկիներին գերազանցել: Ուժեղ ես դառնում ոչ թե հաղթելու կամ պարտվելու դեպքում, այլ պայքարելիս: Երիտասարդ բռցնքամարտիկներն այսօր մեծ քայլ կատարեցին ռինգում` մասնակցելով Հայաստանի առաջնությանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց գյումրեցի մարզիկը:
Բաչկովն այս տարի պլանավորում է մասնակցել նաև մի քանի միջազգային մրցաշարերի:
Վարվառա Հայրապետյան
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



