Վերջին 50 տարվա ամենակարդացվող 10 գրքերը
ЛАЙФInfoniac կայքը ներկայացրել է վերջին 5 տասնամյակների ընթացքում ամենապահանջված գրքերի տասնյակը։ Ցանկը կազմելիս մասնագետները հաշվի են առել գրքերի տպաքանակն ու վաճառքի ցուցանիշերը:
1.Աստվածաշունչ - 3.9 մլրդ օրինակ
Քրիստոնյաների և հրեաների սրբազան տեքստերի հավաքածուն՝ Աստվածաշունչը, շարունակում է մնալ աշխարհի ամենաընթերցվող գիրքը։ Այն կազմվել է 16 դարերի ընթացքում և իրենից ներկայացնում է 66 գրքերի հավաքածու։
2. «Մաո Ցզեդունի ցիտատները», Մաո Ցզեդուն- 820 մլն օրինակ
Այս գիրքը, որը հաճախ նաև «Կարմիր գրքույկ» են անվանում, իր մեջ ամփոփում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Մաո Ցզեդունի կոմունիստական գաղափարախոսության սկզբունքները։
3. «Հարրի Փոթեր», Ջոան Ռոուլինգ – 400 մլն օրինակ
Հանրահայտ «Հարրի Փոթեր»-ն իրենից 7 գրքերի շարք է ներկայացնում, որի հեղինակն է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը։ Գրքերը պատմում են երիտասարդ կախարդ Հարրի Փոթերի և նրա ընկերների արկածների մասին։ Ինչպես և մյուս պահանջված գրքերը, այն ևս էկրանավորվել է՝ դառնալով կինոյի պատմության ընթացքում ռեկորդային եկամուտ ապահովված ֆիլմերից մեկը։
4.«Մատանիների տիրակալը», Ջոն Թոլքին- 103 մլն օրինակ
Ֆանտաստիկա ժանրում գրված այս վեպի հեղինակն է անգլիացի գրող Ջոն Թոլքինը։
«Մատանիների տիրակալը» վեպի հիման վրա նկարահանվել է աշխարհահռչակ ֆիլմաշարը։
5. «Ալքիմիկոսը», Պաուլո Կոելյո – 65 մլն օրինակ
«Ալքիմիկոսը» հրատարակվել է 1987թ.-ին՝ անմիջապես դառնալով բրազիլական բեսթսելլեր։ Այն թարգմանվել է աշխարհի 67 լեզուներով և նույնիսկ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում ՝ ճանաչվելով հեղինակի կենդանության օրոք աշխարհի ամենաշատ թարգմանված գիրքը։ Այժմ Կոելյոն համարվում է ժամանակակից գրականության ամենաազդեցիկ դեմքերից մեկը։
6. «Դա Վինչիի ծածկագիրը», Դեն Բրաուն- 57 մլն օրինակ
Գեղարվեստական այս վեպը, որը գրվել է ամերիկացի հեղինակ Դեն Բրաունի կողմից, պատմում է Փարիզի աշխարհահռչակ Լուվր թանգարանում տեղի ունեցած սպանության հետաքննության մասին։ Վեպի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ, որի գլխավոր դերակատարը Թոմ Հենքսն է։
7. «Մթնշաղ. սագա», Ստեֆանի Մայեր- 43 մլն օրինակ
Ամերկացի գրող Ստեֆանի Մայերի գիրքը մեծ պահանջարկ է վայելում մասնավորապես երիտասարդների շրջանում։ Այն պատմում է մի երիտասարդ աղջկա մասին, ով սիրահարվում է վամպիրի։ Գիրքը թարգմանվել է աշխարհի 38 լեզուներով և դրա հիման վրա ֆիլմեր են նկարահանվել։
8. «Քամուց քշվածները», Մարգարեթ Միթչել-33 մլն օրինակ
«Քամուց քշվածներ»-ի հեղինակն է ամերիկացի գրող Մարգարեթ Միթչելը։ Ստեղծագործության մեջ նկարագրված գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Հետագայում Հոլիվուդը նկարահանել է համանուն ֆիլմը, որն «Օսկար»-ի է արժանացել։
9. «Մտածիր ու հարստացիր», Նապոլեոն Հիլ- 30 մլն օրինակ
Այս գիրքն ամերիկացի հեղինակ Նապոլեոն Հիլը գրել է Էնդրյու Կարնեգիի առաջարկով։ Դրանում Հիլը պատմում է, թե ինչպես մարդիկ պետք է կատարելագործվեն։
10. «Աննա Ֆրանկի օրագիրը», Աննա Ֆրանկ- 27 մլն օրինակ
Այս գիրքը լույս է տեսել հրեա մի աղջկա գրառումների հիման վրա, ով 2 տարի շարունակ ֆաշիստական շրջափակման ժամանակ իր ծնողների հետ թաքնվել է Նիդեռլանդներում։ «Աննա Ֆրանկի օրագիրը» համարվում է 20-րդ դարի ամենաառանցքային գրքերից մեկը։



