Դատախազությունն արդարադատության նախարարի գրությունն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե
ПОЛИТИКАՀՀ արդարադատության նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 2015թ. հոկտեմբերի 29-ի գրությամբ հայտնվել է, որ քաղաքացի Միխայիլ Մեսյանը դիմել է Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Վահագն Գրիգորյանին` 2014թ. դեկտեմբերի 12-ին կնքված առուվաճառքի պայմանագրով վճարման ենթակա 64.000 ԱՄՆ դոլար գումարը նոտարի դեպոզիտ հաշվից ստանալու խնդրանքով, սակայն նոտարը հրաժարվել է Միխայել Մեսյանին հանձնել գումարը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ արդարադատության նախարարի գրությունը և կից փաստաթղթերը 2015թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն` նշված հանգամանքները պարզելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



