Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սյունիքում միայն նարկոտրաֆիկ չէ, իսկ քրեաօլիգարխիկ մեքենան մյուս մարզերում ևս կազմալուծված չէ, միայն շփոթված է. Սմբատ Կարախանյան

ПОЛИТИКА

Ոչ միայն Սյունիքում, այլև Հայաստանի բոլոր մարզերում շարունակում են գործել քրեաօլիգարխիկ համակարգն ու նարկոտրաֆիկը, այսինքն ՝մեքենան, որի մեխանիզմները հանգամանորեն մշակված էին տարիներ ի վեր:

Այս մասին Tert.am -ի հետ զրույցում ասաց Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը՝ անդրադառնալով շուրջ մեկ շաբաթ առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի հարավը՝ Սյունիքը, նարկոտրաֆիկի օջախ է:

«Այս կլանները քանդված չեն, կազմալուծված չեն, մի քիչ շփոթված են, նրանց մի մասը տեր է ման գալիս, մյուս մասը մտածում է՝ ինչ-որ ձևով պայմանավորվի ինչ-որ մարդկանց. իրենց աշխատելաոճը չեն փոխել, այդ կլանները կան, ամեն վայրկյան կարող է վերականգնվել, իրենք շատ մեծ տնտեսական կորուստներ այս ընթացքում չեն կրել, ուղղակի այս շրջանում գերշահույթներ չեն ստանում»,- ասում է Սմբատ Կարախանյանն ու ավելացնում. 

«Սյունիքն, իհարկե, ավելի կարևոր է. ստրատեգիական նշանակություն ունի, որովհետև Արցախն է, Նախիջևանն է, Իրանի սահմանն է, բայց Հայաստանի բոլոր մարզերում ստեղծված են օլիգարխիկ կլաններ: Չեմ ուզում անուններ տալ, որ իրենց վատ չզգան հին ու նոր մարզպետները, բայց մենք պետք է հասկանանք, որ այդ կլաններն այսօրվա դրությամբ էլ գործում են»:

Հիշեցնենք նաև, որ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում հենց սրանով բացատրվեց Նիկոլ Փաշինյանի կողմից:

Սմբատ Կարախանյանի խոսքով՝ Սյունիքում մարզպետի նշանակման հարցում կար 2 տարբերակ. Կա՛մ պետք է Զանգեզուր ուղարկվեր մաքուր կենսագրությամբ, բայց ամուր ձեռքով մի երիտասարդ հեղափոխականի կամ կոմիսար Կատանիայի,  որը պետք է գնար  ու թափ տար տեղի կլաններին ու մաֆիոզ կառույցներին՝ որևէ թելով կապված չլինելով և ոչ մի անձի հետ, կա՛մ պետք է գնար համակարգի մարդ, որը շատ լավ ճանաչում է այդ մարդկանց, առնչվել է ու գոնե մասնակի տիրապետում է իրավիճակին:

 
 


Սմբատ Կարախանյանի ներկայացմամբ՝ ընտրվեց տարբերակ 2-րդը, և ըստ նրա՝ միայն մարզպետն ի վիճակի չէ կատարել այս աշխատանքը, Սյունիքում ողջ թափով պետք է վերահսկողություն իրականացնեն ԱԱԾ-ը, ոստիկանությունը, մյուս ուժային կառույցները, իսկ Հունան Պողոսյանը պարզապես պետք է դառնա առանցքային ֆիգուր, որը պետք է համակարգի այդ աշխատանքները:

«Մանավանդ ԱԱԾ-ը, կարծում եմ, շատ պետք է ներգրավված լինի, որովհետև սահմանային իրավիճակ է՝ շատ բարդ, սահման, որով շատ բան է գնում-գալիս, մի ուրիշ պրոբլեմ էլ այդ գաղտնալսումները կամ   մեր հարևան  երկրների կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող մյուս «միջոցառումներն» են»,- հավելեց Սմբատ Կարախանյանը: Նրա խոսքով՝ Սյունիքի պարագայում իրավիճակն ընդհուպ մինչև աշխարհաքաղաքական ելևէջներով բարդացնում է  նույն մարզում հանքարդյունաբերությունը:

«Այդ  վիճակում հանքարդյունաբերութան շահագործումը , այդ  գումարները, այդ օֆշորային ընկերությունները, որոնց մասին, իբր չգիտեն, բայց բոլորն ամեն ինչ գիտեն, այդ կոպեկային տոկոսները, որ մնում են Հայաստանին… Հայաստանը միակ երկիրն  , որը նման հանքարդյունաբերություն ունենալով՝ նման ցածր, խայտառակ ցածր տոկոսներով փող է պահում իր տարածքում»,-ասում է նա:

Մինչդեռ, ըստ Կարախանյանի, եթե հանքարդյունաբերության արգասիքը ոչ թե դուրս գար՝ արտահանվեր, այլ Հայաստանում ստանար վերջնական արդյունաբերության տեսք, այս տարիների ընթացքում պետական բյուջեներ շատ ավելի մեծ գումարներ կմտնեին, քան Բաքուն կարող է ունենալ իր նավթադոլարներից:

Միաժամանակ նա նկատեց, որ ամենը գնացել է դեպի անձնական գրպաններ, անձնական շահեր: Սմբատ Կարախանյանի կարծիքվ՝ դուրսը՝ Եվրոպան, հատկապես, Ռուսաստանը, միշտ իմացել են սրա մասին և միշտ վերահսկել, նախ, որովհետև այս նարկոտրաֆիկի մի ինչ-որ քանակ երբեմն -երբեմն հայտնվել է ՌԴ նավահանգստային կետերում, իսկ երկրորդ՝ սա կարևոր է եղել աշխարհաքաղաքական տեսանկյունից:

Այնպես որ բանախոսը վստահ է, որ արդեն ընտրություններից հետո Հայաստանի նոր իշխանությունները ձեռնամուխ են լինելու իրավիճակը փոխելուն:

«Քաղաքական կամք է պետք, ու այդ ամենին, կարծում եմ,  կառավարությունը կանդրադառնա ընտրություններից հետո: Քայլերը պարզ են. հիմա անցկացնենք ընտրություններ, քաղաքական  հստակություններ մտցնենք ու դրանից հետո արդեն լծվենք կոնկրետ խնդիրների լուծմանն ու ֆինանսա -տնտեսական զարգացմանը: Քանի որ, եթե Հայաստանը նման սկզբունքային մոտեցում դնի ու փոխի իրավիճակը,  միանգամից և՛ ներդրումների հարցերը կլուծվեն, և՛ ֆինանսական հոսքերը կավելանան դեպի պետական պետբյուջե, և՛ շատ ու շատ այլ հարցեր»,-ամփոփեց Սմբատ Կարախանյանը:

 

 

 

 

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха