Անգլիայում երեք դեռահասներ ձերբակալվել են իրենց հասակակցի սպանության կասկածանքով
МЕЖДУНАРОДНОЕ17-ամյա երեք դեռահասներ իրենց հասակակցի սպանության կասկածանքով ձերբակալվել են Անգլիայի Արեւմտյան Յորքշիր կոմսությունում՝ տեղեկացնում է Sky News-ը։
Ոստիկանները, որոնց առավոտյան 9։30-ին կանչել են Գալիֆաքս քաղաքի Իստ Պարկ Ռոուդ, հայտարարել են, որ դեպքի վայրում «բավական թվով ականատեսներ» են եղել։ Կասկածյալների մասին ոչինչ չի ասվում։
Հասնելով դեպքի վայր՝ ոստիկանները հայտնաբերել են երեք վիրավոր դեռահասների, որոնցից մեկը գլխին առավել ծանր վնասվածք էր ստացել։ Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
Ողջ մնացած նրա վիրավոր ընկերները բժշկական օգնություն են ստացել։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



