Վթար Երեւանում. բախումից հետո «Chevrolet Aveo»-ն շրջվել է. վարորդը հրաժարվել է ներկայանալ
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 28-ին, ժամը 23:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար` ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Chevrolet Aveo» մակնիշի ավտոմեքենան (վարորդը հրաժարվել է ներկայանալ) բախվել է կայանած «Kia Optima» (վարորդը՝ Թ. Ս.) եւ «Opel Zafira» մակնիշների (վարորդը՝ Ն. Հ.) ավտոմեքենաներին եւ շրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները ՃՈ աշխատակիցների հետ համատեղ ուղղել են «Chevrolet Aveo» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել եւ դադարեցրել վառելիքի արտահոսքը:
1
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
2
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
3
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
4
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»
5
Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»



