«Ռեալը» գլխավորելու համար Կոնտեն ընդհատել է արձակուրդը
СПОРТԻտալիայի ազգային հավաքականի, Թուրինի «Յուվենտուսի» ու Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մոտ է Մադրիդի «Ռեալը» գլխավորելուն, գրում է Tiempo de Juego-ն:
Արքայական ակումբը գլխավորելու համար իտալացի մասնագետը կընդհատի իր արձակուրդը, որն այս օրերին անցնում է Եգիպտոսում:
Սպասվում է, որ առաջիկայում «Ռեալը» կհայտարարի թիմի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգիի հեռացման մասին: Մադրիդյան ակումբը բոլոր մրցաշարերում վերջին 7 խաղերից հաղթել է միայն մեկում՝ կրելով 5 պարտություն:
Անտոնիո Կոնտեի նախորդ աշխատավայրը եղել է «Չելսին», որը նա գլխավորել էր 2016-ի ապրիլից մինչեւ 2018-ի հուլիսի 12-ը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



