Ջրագծի վթարի պատճառով զգալիորեն վնասվել է միջպետական ավտոճանապարհը
ОБЩЕСТВОՎանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 26,620-րդ կմ-ում հոկտեմբերի 28-ի երեկոյան տեղի ունեցած մայր ջրագծի վթարի պատճառով զգալի վնասվել է ճանապարհի հողային պաստառը, այդ թվում՝ պատվածքը, հարակից կամուրջը, քանդվել է ճանապարհին կից գտնվող հենապատը, ինչի հետևանքով միջպետական ճանապարհը որոշ ժամանակով փակվել էր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, համապատասխան կազմակերպությունների կողմից ջրագծի վթարը վերացնելուց հետո ճանապարհի շինարարությունն իրականացնող «Ճանապարհ» կազմակերպության աշխատակիցները կատարել են ճանապարհի ժամանակավոր հետլիցք, որից հետո հնարավոր է եղել վերականգնել ավտոճանապարհի երթևեկությունը։
Վթարի հետևանքները գնահատելու և դրանք վերացնելու համար կատարվում է մասնագիտական ուսումնասիրություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



