Արտակ Օսեյանը հրապարակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը
СПОРТՀայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հրապարակել է թիմի կազմը:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Նոյեմբերի 13-ին և 17-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության հերթական հանդիպումները՝ արտագնա խաղերում մրցելով համապատասխանաբար Ուելսի և Դանիայի հավաքականների հետ: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 9-11-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականը Ուելս կմեկնի նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը Ուելսի և Դանիայի հավաքականների հետ հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է 20 ֆուտբոլիստի.
Դարպասապահներ
Անատոլի Այվազով, «Փյունիկ»,
Գրիգոր Մակարյան, «Բանանց»:
Պաշտպաններ
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»,
Ռոբերտ Հակոբյան, «Փյունիկ»,
Հովհաննես Ներսիսյան, «Փյունիկ»,
Արամ Շախնազարյան, «Բանանց»,
Արմեն Մանուչարյան, «Բանանց»,
Նարեկ Պետրոսյան, «Բանանց»,
Իվան Մամախանով, «Տորպեդո» (Արմավիր,Ռուսաստան):
Կիսապաշտպաններ
Ղուկաս Պողոսյան, «Փյունիկ»,
Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»,
Սարգիս Շահինյան, «Փյունիկ»,
Գոռ Մալաքյան, «Շիրակ»,
Կարեն Հարությունյան, «Բանանց»,
Նաիրի Մինասյան, «Բանանց»,
Արտյոմ Սիմոնյան, «Ցյուրիխ» (Շվեյցարիա):
Հարձակվողներ
Ռազմիկ Հակոբյան, «Փյունիկ»,
Պետրոս Ավետիսյան, «Բանանց»,
Էդգար Հարությունյան, «Ուլիս»,
Արթուր Միրանյան