Հունաստանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել
МЕЖДУНАРОДНОЕԵրեքշաբթի 5.0 մգնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել հունական Զակինտոս կղզու մոտակայքում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիային, ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 17:12-ին (երևանյան՝ 19:12):
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանի սեյսմոլոգիական կայանը երկրաշարժի հզորությունը գնահատել է 5.9 մագնիտուդ, որի օջախը գտնվել է Զակինտոս կղզուց 47 կմ հեռավորությամբ:
Այսօր առավոտյան ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել՝ 5.3 մագնիտուդ ուժգնությամբ, որի օջախը նույն վայրում էր գտնվում:
Հիշեցնենք, որ ևս մեկ երկրաշարժ՝ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ, կղզում տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին, որին բազմաթիվ հետցնցումներ են հաջորդել:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



