Կրակահերթի տակ հայտնված հնդիկ լրագրողը հրաժեշտի խոսք է ուղղել իր մայրիկին, սակայն ողջ է մնացել (տեսանյութ)
МЕЖДУНАРОДНОЕՀնդկական Doordarshan հեռուստաալիքի լրագրող Մոր Մուկուտ Շարման, հայտնվելով զինված խմբավորման գրոհայինների հարձակման կիզակետում, կարծել է, թե դրանք իր կյանքի վերջին րոպեներն են ու շտապել է հուզիչ հրաժեշտի տեսանյութ ձայնագրել՝ ուղղված իր մայրիկին:
Ինչպես գրում է korrespondent.net-ը, լրագրողն ի վերջո հրաշքով ողջ է մնացել, սակայն նրա տեսանյութը հուզել է հազարավոր մարդկանց:
Ձայնագրած տեսանյութում Շարման խոսել է իր մայրիկի հանդեպ տածած մեծ սիրո մասին ու փորձել հրաժեշտ տալ նրան: Ավելի ուշ հեռուստաալիքն այն հրապարակել է Twitter-ի իր էջում:
Հայտնի է, որ զինյալների բացած կրակից այդ օրը մահացել է նկարահանող խմբի օպերատորը, ինչպես նաև երկու ոստիկան:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



