Ереван, 16.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Հայաստանի Հանրապետությունը տնտեսության զարգացման որևէ հստակ մոդել երբևէ չի ունեցել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայտարարվեց, որ կառավարությունը պատրաստվում է փոխել տնտեսության կառուցվածքը, քանի որ ներկա մոդելը, երկարաժամկետ կտրվածքով, կայուն տնտեսական աճի հեռանկար չի ապահովում: Հայտարարությունն, անշուշտ, ուշագրավ է, հատկապես այն տեսանկյունից, թե արդյո՞ք Հայաստանն անցած տարիներին առհասարակ ունեցել է տնտեսական կառուցվածք, թե՞ ոչ: Եթե՝ այո, ապա ի՞նչ է եղել դրա անունը:

Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը, ով երբեք էլ հոռետեսական տրամադրություններ չի ունեցել և երբեք էլ չի մտածել, թե ուր որ է երկրի տնտեսական ցուցանիշները կզրոյանան, նման ահազանգեր հնչեցնողներին անվանեց նոմենկլատուրային հոռետեսներ, որոնք հատուկ վատ լուրեր գուժելու համար են տնտեսագետ դարձել: Ինչ վերաբերում է տնտեսության կառուցվածքին, ապա նա նշեց, որ Հայաստանը մինչ օրս տնտեսության կառուցվածք չի ունեցել: 

«Հայաստանի Հանրապետությունը տնտեսության զարգացման որևէ հստակ մոդել երբևէ չի ունեցել և հիմա էլ չունի: Պետք է բոլորովին նոր մոդել մշակել, իսկ մնացած բառակապակցությունները, որոնք հնչել են մինչև այսօր կամ հնչեցվում են՝ անօգուտ արտահայտություններ են: Իրականում մեր տնտեսությունը կամայական է զարգանում, իսկ ավելի կոնկրետ՝ զարգանում է մասնավոր ձեռնարկատերերի համառության հաշվին: Այսինքն, մենք չունենք տնտեսական քաղաքականություն, բացառությամբ առանձին ոլորտների: Օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, որպես պետություն, առաջնահերթություն ենք տվել: Նույնը զբոսաշրջության ոլորտին է վերաբերում: Բայց դրանք մոդելներ չեն: Տնտեսական մոդելը բոլորովին այլ հասկացություն է»,– ասաց Թ. Մանասերյանը:

Նման մոդել ունենալու համար հարկավոր է մշակել այնպիսի մեխանիզմ, որը հեռանկարում կհանգեցնի ոչ միայն տնտեսության զարգացմանը, այլև մարդկային զարգացմանը: Բացի այդ, կլուծի նաև սոցիալական խնդիրները, համոզված է տնտեսագետը: Իսկ այն, ինչ հիմա ունենք ու կոչում ենք տնտեսություն, ըստ նրա, որևէ անուն չունի: Մանասերյանի խոսքով՝ ազատական տնտեսությունը կամայականորեն զարգացել և հասցրել է ինչ–որ տեղ, բայց պլանային տնտեսության փլուզումից հետո որևէ այլ մոդել չի մշակվել:

«Ըստ էության, այդ մոդելը հնարավոր է ձևավորել գլոբալ ֆինանսական ճգնաժամից հետո միայն: Մինչ այս, և՛ Հայաստանի, և՛ հետխորհրդային երկրների վրա անուղղակի ճնշում է եղել միջազգային կառույցների կողմից, որը տանում էր պետության դերի նսեմացման: Այդ պայմաններում, բնական է, որևէ մոդել չէր էլ կարող ողջունելի լինել իրենց կողմից»,– ասաց Թ. Մանասերյանը:

Տնտեսագետի կարծիքով, տնտեսության զարգացման մոդելը կարող է ազգային սոցիալական շուկայական տնտեսությունը լինել: Ու թեև նա 20 տարուց ավելի պայքարել է, որպեսզի նման մոդել կիրառվի Հայաստանում, այդպես էլ ոչինչ չի ստացվել:

Ի դեպ, նշենք նաև, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդպիսի մոդելով է զարգացել Գերմանիան: Ու հենց դրա շնորհիվ է դարձել եվրոպական երկրների մեջ ամենահզոր տնտեսություն ունեցող երկիրը:

«Եվրամիության երկրների մեջ իր տնտեսական նվաճումների շնորհիվ Գերմանիան այսօր ունի նաև քաղաքական դիվիդենտներ: Այս ամենին հասել է սոցիալական շուկայական տնտեսության մոդելի շնորհիվ: Բարեբախտաբար, իմ երկու տասնամյակի պայքարը հաջողությամբ պսակվեց, և այսօր մենք այն արդեն ունենք ձևակերպված մեր Սահմանադրության մեջ: Առայժմ ավելի հանճարեղ կամ ավելի արդյունավետ մոդել մարդկությանը չի հաջողվել ստեղծել: Իսկ ինչո՞ւ ազգային սոցիալական շուկայական տնտեսության մոդել, որովհետև ամեն երկիր իր ազգային առանձնահատկություններն ունի, ինչը կարևոր է: Ուստի չենք կարող մեկ մոդելն այլ երկրում կիրառել, առանց այդ ամենը հաշվի առնելու»,– ասաց Թ. Մանասերյանը:

Տնտեսագետը համոզված է, որ նախորդ հասարակարգի նման պլանային տնտեսության հնարավոր չէ վերադառնալ: Փոխարենը հարկավոր է այնպիսի մեխանիզմներ մշակել, որ և՛ միկրո, և՛ մակրո մակարդակում այն առողջ մրցակցային հարաբերությունների պայմաններում զարգանա: Բացի այդ, տնտեսական զարգացումն ուղղված լինի մարդու բարեկեցության բարձրացմանը:

«Հայաստանի դեպքում մենք անսահմանափակ հնարավորություններ ունենք զարգանալու, որովհետև խոսքը ոչ թե հանքային ռեսուրսներին է վերաբերում, ինչպես սխալմամբ ընկալում են շատերը, իսկ որոշ օտարերկրացիներ էլ մատ են թափ տալիս մեզ վրա և ասում են, թե ինչ անենք, այլ՝ մարդկային ռեսուրսին: Եվ այս առումով մենք անսահմանափակ հնարավորություններ ունենք, հատկապես, եթե հաշվի առնենք, որ մենք ոչ միայն Հայաստանով ենք սահմանափակվում, այլ ողջ հայության մրցակցային առավելություններով: Դա է զարգացման միակ հնարավոր ճանապարհը, որը Հայաստանի համար ոչ միայն իրատեսական, այլև լավատեսական ծրագիր է: Մեկ կարևոր հանգամանք ևս. հետպատերազմյան Գերմանիայի բոլոր բարեփոխումների հիմքում եղել է մարդը: Այդ մոդելի հեղինակի մոտեցումն այն էր, որ բարեփոխումները, որոնք ուղղված չեն մարդու բարեկեցության բարձրացմանը, պետք է անմիջապես դադարեցվեն: Այդ է պատճառը, որ Գերմանիան արդեն 60– ականներին կարողացավ տարեկան մոտ 35 % միջին տեմպ ապահովել և առաջ անցնել բոլոր զարգացած երկրներից»,– ասաց Թ. Մանասերյանը:

Տնտեսագետը նշեց նաև, որ արդեն իսկ մշակվել է ճանապարհային քարտեզ, որի հիմքում սոցիալական տնտեսության մոդելն է: Այն մշակելու վրա տարիներ են ծախսվել, բացի այդ, թարմացվել է՝ հաշվի առնելով նոր ստեղծված իրավիճակային առանձնահատկությունները: Միջազգային լուրջ կառույցների կողմից նույնպես այն անցել է փորձագիտական փորձաքննություն, քննարկվել է նաև Հայաստանի, սփյուռքի և Արցախի մասնագետների կողմից: 

«Անկեղծ ասած, ես կասկածում եմ, որ ներկայիս կառավարության մոտ դրանից օգտվելու ցանկություն լինի, քանի որ բոլոր կառավարություններին էլ թվում է, թե իրենք այնքան գրագետ ու բանիմաց են, որ փորձագետի կամ փորձագիտական կարծիքի կարիք չունեն: Այս հարցում պահանջը պետք է վերևից լինի, բայց մեր երկրում, ցավոք, ո՛չ գիտելիքն է պահանջված, ո՛չ էլ մասնագիտական փորձառությունը: Եթե նման ցենզ դրված լիներ, ապա մենք նման գորշ իրավիճակում չէինք լինի, իսկ եթե իրոք կառավարությանը հետաքրքրի, ապա սիրով կարող ենք այն տրամադրել»,– ասաց Թ. Մանասերյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты