Նեյմարին սպառնում է 6 տարի ազատազրկում
СПОРТՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին սպառնում է 6 տարի ազատազրկում խարդախության կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է AFP-ն:
«Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխվելու ընթացքում կան որոշ կասկածելի դրվագներ: Կասկածվում են նաև կատալոնական ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն, նախկին նախագահ Սանդրո Ռոսելը, «Սանթոսի» նախկին նախագահ Օդիլիո Ռոդրիգես Ֆիլյոն և 26-ամյա ֆուտբոլիստի ծնողները:
Գործ է հարուցվել DIS բրազիլական ներդրողական ընկերության բողոքից հետո, որին պատկանում են ֆուտբոլիստի իրավունքների մի մասը:
«Բարսելոնան» հայտարարել է, որ Նեյմարի տրանսֆերի դիմաց վճարել է 57,1 մլն եվրո, որից 40 միլիոնը ստացել է ֆուտբոլիստի ընտանիքը: «Սանթոսը» ստացել է 17,1 մլն եվրո, որից 6,8 միլիոնը տրամադրվել է DIS-ին: Սակայն իսպանական դատարանը պարզել է, որ իրականում ակումբը վճարել է 83,3 մլն եվրոյից ոչ պակաս: