«Սուրբ Հովհաննես» սրբավայրի տարածքում քաղաքացիներ են մոլորվել
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 31-ին, ժամը 19:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում՝ «Սուրբ Հովհաննես» սրբավայրից վերադարձի ճանապարհին, մթության պատճառով քաղաքացիները մոլորվել են եւ չեն կարողանում գտնել ավտոմեքենայի կայանման վայրը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մեծ Պարնի գյուղ տանող սարալանջին նկատել են քաղաքացիներ Ա. Մ.-ին (1982 թ.), Լ. Կ.-ին (1991 թ.), Վ. Մ.-ին (1973 թ.), Ս. Վ.-ին (1984 թ.) եւ ուղեկցել մինչեւ փրկարարական ավտոմեքենա:
Ժամը 21:02-ի սահմաններում Ծաղկաբեր համայնքի դաշտամիջյան տարածքում փրկարարները հայտնաբերել են «Infiniti FX35» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Մ., 1973 թ.):
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



