ՀՔԾ-ն Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մտադրություն չունի
ОБЩЕСТВОՄանվել Գրիգորյանի կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
«Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը՝ ՀՔԾ-ն խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես գա, Սասուն Խաչատրյանն ասաց, որ նման մտադրություն այս պահին դեռևս չկա, քանի որ չեն վերացել կալանքի տակ պահելու հիմքերը։
Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով Մանվել Գրիգորյանի հնարավոր հարցաքննությանը, ՀՔԾ պետը նշեց, որ «հարցաքննվելու են բոլորն, ովքեր կարող են կապ ունենալ»։
1
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
2
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
3
Доказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже
...
4
Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»
5
Генрих Мхитарян намерен продолжить карьеру



