Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գիտեինք, որ բանակցություններ ես վարում մեզնից հեռանալու, բայց այդքան ուժ չունեցանք դրան հավատալու. Անի Սամսոնյանը՝ Հայկ Կոնջորյանին

ПОЛИТИКА

Դու ճամբարափոխություն չես արել, որովհետև եղել ես ԵԼՔ-ի մեծ թիմում և քո գործունեության մեծ մասն իրականացրել ես այստեղ, ինչպես պնդում ես։ Կարծում եմ, եթե չլիներ ԵԼՔ֊ի մաս կազմող Լուսավոր Հայաստանը, չէր լինի նաև ԵԼՔ դաշինքը:

Այս մասին ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության արդեն նախկին անդամ Հայկ Կոնջորյանին ուղղված բաց նամակում գրել է կուսակցության անդամ Անի Սամսոնյանը: 

Նամակը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի Հայկ,
մեծապես գնահատելով մեր կուսակցական երեքամյա համատեղ գործունեությունը և երեք անգամ լսելով քո՝ ԱԺ-ում լրագրողների հարցերին տրված պատասխանները, ասում եմ հետևալը.

1. Համաձայն եմ՝ դու բարոյական տեսանկյունից արել ես ինքդ քեզ համար ճշտագույն քայլ, բայց քաղաքական տեսանկյունից՝ ոչ, քանի որ դու ընկել ես գաղափարական միօրինակության թակարդը, ինչպես նաև քննադատելու և քննադատվելու խարանի ճանկը։

2. Դու ճամբարափոխություն չես արել, որովհետև եղել ես ԵԼՔ-ի մեծ թիմում և քո գործունեության մեծ մասն իրականացրել ես այստեղ, ինչպես պնդում ես։ Կարծում եմ՝ եթե չլիներ ԵԼՔ֊ի մաս կազմող Լուսավոր Հայաստանը, չէր լինի նաև ԵԼՔ դաշինքը, այլ կլիներ մեկ ուրիշ դաշինք, որտեղ քո գոյության մասին խոսք անգամ լինել չէր կարող լինել։ Ասեմ՝ ինչու։ 

ԵԼՔ-ի մաս կազմող մյուս երկու կուսակցությունները ստեղծվել էին ավելի վաղ և դու կարող էիր նրանց հետ լինել, բայց դու սպասել ես Լուսավոր Հայաստանին, որը ի դեմս հիմնադիր և մեզ համախմբող Էդմոն Մարուքյանի քեզ տրամադրել է քաղաքական հարթակ, հասունացրել քաղաքականապես և դարձրել քաղաքական գործիչ Հայկ Կոնջորյան։
ԵԼՔ դաշինքը ստեղծվել է գաղափարապես համադրելի, բայց տարբեր մոտեցումներով և գործիքակազմով ուժերից։ Այդ իսկ պատճառով այն հաջողեց, բայց չդարձավ մեկ կուսակցություն։


Լուսավոր Հայաստանը, Հանրապետությունը և Քաղաքացիական պայմանագիրը նույնը չեն, և մենք դա բազմիցս շեշտել ենք՝ յուրաքանչյուրս մեր կուսակցությանը և գաղափարներին պատվախնդիր։
Հիմա դու հավատում ես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գաղափարներին, ուրեմն հենց սկզբից էլ Լուսավոր Հայաստանից չես եղել, որովհետև ՔՊ-ն, ինչպես նաև մենք ստեղծման օրվանից և նաև՝ հեղափոխությունից հետո հաստատակամ և հավատարիմ ենք մնացել յուրաքանչյուրս մեր սկզբունքներին և հավատամքին։

3. Դու ասում ես, որ պատգամավոր դառնալուց հետո քո հոգեվիճակում և մտածմունքներում բան չի փոխվել, և դու սովորական մարդ ես։ Սխալվում ես եղբայր (քո սիրելի դիմելաձևով), դու սովորական մարդ չես։ Բոլոր նրանք, ովքեր ստանձնում են մանդատ, սովորական չեն։ Նրանց հոգեվիճակը լարված է պատասխանատվության բեռից և չսխալվելու վտանգից, նրանց մտածմունքները միշտ ենթարկվում են գայթակղության մանդատի փառասիրության զոհը չդառնալու համար։

4. Դու ասում ես, որ թքած ունես մանդատի վրա, և միակ տարբերությունն այն է, որ կարող ես քո ձայնը ավելի բարձր հնչեցնել։ Արդ եղբայր, հեղափոխական ուժը ստանձնելու է իշխանությունը, և դու հնարավորություն ունես որպես գաղափարախոս և խորհրդատու օգնել, որպեսզի մարդկանց կյանքը ավելի լավը դառնա։ Այս դեպքում պաշտոնը այդքան էլ խիստ անհրաժեշտություն չի։ 
Կանգնի'ր հեղափոխության կողքին ինչպես մենք և ուս ուսի տուր հեղափոխական ուժին, ինչպես շատ ու շատ անշահախնդիր քաղաքացիներ։

Եվ առհասարակ չի կարելի ոչ մի պարագայում թքած ունենալ մանդատի վրա, որովհետև այն քաղաքացիների վստահության քվեն է քեզ։

Մաղթում եմ քեզ հաջողություն։ Մենք գիտեինք, որ դու բանակցություններ ես վարում մեզնից հեռանալու համար, բայց այդքան ուժ չունեցանք դրան հավատալու համար։ Միևնույն ժամանակ դու պետք է ցուցաբերեիր արիություն մեզ հետ անկեղծ լինելու, երբ քեզ տալիս էինք հրաժեշտի հարցերը։
Մնաս բարյավ։

Հ.Գ Հանկարծ մի օր թե պատահի՝ կյանքի հանգամանքներից Կուսակցությանը ստիպված հրաժեշտ տա նույնիսկ Էդմոն Մարուքյանը (կյանք է, ամեն ինչ պատահում է), Լուսավոր Հայաստանը շարունակելու է իր առաքելությունը։ Լուսավորը մարդիկ չեն, Լուսավորը գաղափար է, որը համախմբում է մարդկանց։
Հայաստանը ներկայումս պաշտպանված է Լուսավոր Հայաստանով և ապագայում լինելու է ուժեղ Լուսավոր Հայաստանով»։

Հիշեցնենք, որ Հայկ Կոնջորյանը երեկ հայտնել է, որ դուրս է գալիս կուսակցությունից, իսկ այսօր ՔՊ-ից հայտնել էին, որ նա լինելու է իրեյնց ցուցակում:

 
 

 

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира