«Մանչեսթեր Յունայթեդը» ձմռանը կարող է նոր ֆուտբոլիստներ չգնել
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռքբերումներ չկատարել: Այս մասին հայտնում է ESPN-ը:
Ակումբը պատրաստ է խոշոր գումարներ ներդնել տրանսֆերների համար միայն այն դեպքում, եթե ղեկավարությունը համաձայն լինի Մոուրինյուի առաջարկած թեկնածուների հետ: «Կարմիր սատանաների» ղեկավարներն այլևս չեն ցանկանում ձեռք բերել տարիքով խաղացողների, որոնք թիմ են գալիս միայն կարճաժամկետ ծրագրերի համար:
Նման քաղաքականության պատճառով Մոուրինյուն այս ամռանը զրկվեց կենտրոնական պաշտպան գնելու հնարավորությունից: Պորտուգալացին ցանկանում էր թիմում տեսնել Տոբի Ալդերվեյրելդին կամ Ժերոմ Բոատեգին, սակայն ակումբը հրաժարվել է գնել այդ տարիքի խաղացողների:
Աղբյուրը նշում է, որ Մոուրինյուն պետք է հույսը դնի երիտասարդների վրա, եթե ցանկանում է նոր ֆուտբոլիստներ ունենալ ձմռանը: