Քարաթափում Կապանում. փրկարարները սահմանազատել են ճանապարհի վտանգավոր հատվածը
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 03:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մսի կոմբինատի մոտակա ժայռից քարերը պոկվել եւ ընկել են ճանապարհի երթեւեկելի հատված, դարձնելով այն միակողմանի երթեւեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Կապանի Գործարանային թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում մոտ 40 քմ հատվածով. ճանապարհը միակողմանի երթեւեկելի է:
Փրկարարները սահմանազատել են ճանապարհի վտանգավոր հատվածը, հեռացրել մանր քարաբեկորները, իսկ խոշոր ժայռաբեկորները (2 հատ մոտ 400 կգ) հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



