Հերացու եւ Չարենցի փողոցների խաչմերուկում մեքենան բախվել է սյանը. կա վիրավոր
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, նյեմբերի 1-ին, ժամը 23:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հերացու եւ Չարենցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1953 թ.) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրական սյանը:
Շտապօգնության աշխատակիցները վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



