Հայ ծանրորդները մեկնել են աշխարհի առաջնությանը (ֆոտո)
СПОРТԾանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը մեկնել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ, որտեղ նոյեմբերի 3-10-ը կմասնակցի աշխարհի առաջնությանը:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109 կգ):
Ռիո-2018 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը օդանավակայանից լուսանկար է տեղադրել ֆեյսբուքյան էջում.
«Դեպի աշխարհի առաջնություն»,- լուսանկարը վերանագրել է հայ ծանրորդը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը, որը հանդես կգա նոյեմբերի 5-ին:
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն Իզաբելա Յայլյանը (64 կգ), Տաթեւ Հակոբյանը (90 կգ), Լիանա Գյուրջյանը (75 կգ) եւ Արփինե Դալալյանը (+ 90 կգ):