Վթար Լոռիում. բախումից հետո «Օպել»-ի գազաբալոնը շպրտվել է, պոկվել է անիվը. Վարորդին հասցրել են հիվանդանոց
ОБЩЕСТВОԼոռու մարզում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։15-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի Ախթալա համայնքի վարչական տարածքում բախվել են 22-ամյա Արա Վ.-ի վարած Opel մակնիշի 35 DZ 322 համարանիշի եւ 54-ամյա Սերգեյ Ե.-ի վարած Volvo մակնիշի 34 ND 332 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Երեւան։
Հարվածի արդյունքում Opel-ի գազաբալոնը շպրտվել է ավտոմեքենայից դուրս, ինչպես նաեւ պոկվել է անիվը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ի վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավորումը եւ բախվել բեռնատար Volvo-ին։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



