Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արդյո՞ք նախորդ դարի 20–ական թվականների նման ժողովրդավարության նահանջ չի սպասվում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, խոսելով նախորդ դարի առաջին քսանամյակի և ներկայի մասին, նշեց, որ թեև նմանությունները մեծ չեն, բայց 1920–ական և այսօրվա արտաքին քաղաքական առումով որոշ նմանություններ կան: Հատկապես Ռուսաստան– Թուրքիա մերձեցման նմանությունների առումով, որը Հայաստանի համար աղետալի հետևանքներ ունեցավ: Բայց հարյուր տարի առաջ և ներկա մերձեցումների միջև կան նաև տարբերություններ, ինչը, ըստ պատմաբանի, թույլ չի տա ընդհանուր ճակատ ձևավորելով՝ ազդել Հայաստանի վրա: 

«Բարեբախտաբար, Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների միջև լուրջ խոչընդոտներ կան: Մասնավորապես, խոսքը Ղրիմի հարցին է վերաբերում: Ինչու չէ՝ նաև Օսեթիայի և Աբխազիայի հարցերին է վերաբերում, քանի որ Թուրքիան քանիցս հայտարարեց, որ ո՛չ Օսեթիայի, ո՛չ Աբխազիայի հարցում չի աջակցի Ռուսաստանին և կողմ է Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Այս առումով իրավիճակը նման չէ նախորդ դարի 20–ական թվականներին, երբ Ռուսաստանը, քեմալական Թուրքիան և Ադրբեջանը եռակողմ գործում էին անկախ Հայաստանի դեմ, ինչն ավարտվեց առաջին հանրապետության կորստով»,– ասաց Ա. Մելքոնյանը:

Գիտնականը համաձայն է մտքի հետ, որ երբ բոլոր կողմերը սկսում են Հայաստանի դեմ միավորվել, սովորաբար եղած հակասությունները կա՛մ շրջանցում են, կա՛մ մի կողմ են դնում: Բայցև նշեց, որ անցյալ և ներկա դարերի նույն ժամանակաշրջանի համեմատությունը ցույց է տալիս, որ այս առումով այսօր իրողությունները փոքր–ինչ այլ են: Եվ չնայած Առաջին համաշխարհային պատերազմին, արդեն 20–ական թվականներին Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակասություններ գրեթե չկային: «Նախկին թշնամի երկրները, որոնք պատերազմում էին Առաջին աշխարհամարտի ժամանակ, դարձել էին բարեկամներ, որովհետև ունեին ընդհանուր թշնամի ի դեմս Անտանտի: Դրանից բացի խնդիրներ չկային նաև Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումներում: Օրինակ, երկուստեք որոշել էին թուրքական զորքերով խորհրդայնացնել Հայաստանը: Թուրքական բանակն էր, որ 1920 թվականի նոյեմբերի սկզբին մտավ Ալեքսանդրապոլ և այնտեղ հռչակեց խորհրդային իշխանություն: Դա զավեշտալի երևույթ էր, քանի որ օսմանյան թուրքերը կարմիր գլխարկներով և աստղերով, օգտագործելով Ռուսաստանի բարեկամ լինելու հանգամանքը, մտել և խորհրդայնացնում էին Հայաստանը»,– ասաց Ա. Մելքոնյանը:

Ի դեպ, այդ քայլը նախօրոք պլանավորված է եղել նույն տարվա սեպտեմբերին մուսուլման ժողովուրդների համագումարում ընդունված պակտով: Այդ տարիներին Ռուսաստանն ահռելի օգնություն է ցուցաբերել քեմալական Թուրքիային, որից հետո հույների դեմ մղված ճակատամարտի միջոցով վերացնելով նաև Թուրքիային սպառնացող արևմտյան ճակատը՝ կարողացան հարցերը լուծել նաև Հայաստանի հետ: 

«Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Հայաստանից զիջումներ կորզեցին Ռուսաստանի օժանդակությամբ: Բայց մենք այդ ժամանակ Ռուսաստանի դաշնակիցը չէինք: Հիմա, համենայն դեպս, թղթի վրա դաշնակից ենք, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկիր ենք: Եվ ՀԱՊԿ պայմանագրի համաձայն, թուրքական կողմից որևէ ոտնձգություն Հայաստանի նկատմամբ կնշանակի Ռուսաստանի ուղղակի միջամտության պարտադրանք: Այս տեսանկյունից ևս իրավիճակները տարբեր են»,– ասաց Ա. Մելքոնյանը:

Պատմաբանի դիտարկմամբ, համենայն դեպս, պետք է զգույշ լինել, քանի որ ռուս– թուրքական ավելի մերձեցումը բոլոր դեպքերում կարող է անդրադառնալ նաև Հայաստանի վրա: Ա. Մելքոնյանի դիտարկմամբ, Թուրքիան հիմա ամեն ջանք գործադրում է Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ դարձնելու և ինչու չէ՝ Հայաստանին այդ կառույցից դուրս թողնելու համար, ինչը հայկական կողմը պետք է թույլ չտա:

Խոսելով ներքաղաքական իրավիճակի նմանությունների մասին՝ նա նշեց, որ կրկին տարբերություններ կան: Խորհրդարանական ընտրություններից հետո Առաջին հանրապետության ժամանակ ժողովրդավարական գործընթացները գնալով պակասեցին, քանի որ խորհրդարանը գրեթե միակուսակցական էր: Ընդդիմությունը, որպես այդպիսին, վերացավ, Դաշնակցության բյուրոն դարձավ կառավարություն և 1919 թվականի ընտրություններից հետո ձեռք բերված ժողովրդավարական նվաճումները 20 թվականին նահանջ ապրեցին: 

Հարցին, թե վտանգ չկա՞ արդյոք, որ առաջիկայում նույնպես իրադարձությունները նմանատիպ սցենարով զարգանան, քանի որ եթե «երեկ» ՀՀԿ–ին էր հաջողվում ցանկացած թիվ «խփել» ու միանձնյա մեծամասնական թիմ ձևավորել, ապա այսօր նույնը սպասվում է նաև ՔՊ–ին, Ա. Մել քոնյանը չբացառեց, որ մեկ տարի հետո կարող է կրկին ժողովրդավարության տեսանկյունից նահանջ արձանագրվել.

«Իհարկե, նման վտանգ կա, բայց միակ մխիթարիչ հանգամանքն այն է, որ Սահմանադրությամբ ընդդիմությունը խորհրդարանում որոշակի տեղեր՝ մոտ 30 % պետք է զբաղեցնի: Եվ սա, իհարկե, բավական հուսադրող պահ է, որպեսզի խորհրդարանում լինի նաև ընդդիմություն, որն իմ համոզմամբ առողջ պետություն ստեղծելու հիմնական գրավականն է: Իմ կարծիքով, ժամանակը շատ կարճ է, և որքան ուշ լինեին արտահերթ խորհրդարանական ընտրություններն, այնքան քաղաքական դաշտն ավելի կկայանար, սակայն հանգամանքները ստիպում են, որ ընտրությունները հնարավորինս շուտ տեղի ունենան, որպեսզի հնարավոր լինի օր առաջ երկիրն առաջ մղել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию