Ереван, 21.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Գյուղատնտեսության խնդիրները գումարվում են ու հարվածում բոլորին. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կա տեսակետ, որ հողը գյուղացուն տալով՝ իրականում նրան կրակի մեջ գցեցին: Գյուղացին հողի հետ միայնակ մնալով՝ շատ դեպքերում չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ ցանի, որպեսզի իր ծախսած գումարը կարողանա հետ բերել: Ու թեև ֆերմերը պրակտիկ առումով գիտի ինչից հետո ինչ է պետք անել, սակայն ժամանակակից շուկայական հարաբերությունների պայմաններում տարբեր որակի, գնի առաջարկներն այնքան շատ են, որ հաճախ նրանց համար էլ  է դժվար լինում կողմնորոշվելը: 

«Այսօր աշխարհում անընդհատ նորություններ են ի հայտ գալիս, սերմերի, հիվանդությունների և դրանց աշխարհագրության առումներով: Եվ այդ նորությունների դեմ նոր պայքարի մեթոդներ են մշակվում, որից շատ հաճախ գյուղացին անտեղյակ է լինում: Այսօր կան բազմաթիվ նորարարական մեթոդներ, որոնց մասին մարդիկ պետք է պատշաճ տեղեկացված լինեն: Առաջացած խնդիրների դեմ փորձեր անելով՝ չի կարելի պայքարել, քանի որ այն հետագայում կարող է փորձանք դառնալ ոչ միայն նույն ֆերմերի, այլև մյուսների համար»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Հայաստանի ագրարային համալսարանի բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի դոցենտ Գագիկ Թովմասյանը: 

Ու թեև առօրյա կյանքում շատ է խոսվում Հայաստանում գենետիկորեն մոդիֆիկացված տեսակների պտուղ–բանջարեղեն աճեցնելու և այն մասին, որ մարդիկ դրանք օգտագործելով՝ ակամայից իրենց օրգանիզմը «թունավորում» կամ հագեցնում են վտանգավոր նյութերով ու կանգնում առողջական խնդիրների առջև, սակայն չի կարելի միանշանակ պնդել, որ հայկական ողջ գյուղարտադրանքը ԳՄՕ է պարունակում:

«Մենք ունենք կարանտին ծառայություններ, որոնք նաև սահմանափակում են ԳՄՕ պարունակող սերմերի հնարավոր մուտքերը Հայաստան: Իհարկե, կան հիբրիդներ, որոնք փոփոխության են ենթարկում պտղի որակը, բայց չի կարելի ասել, որ դա համատարած բնույթ է կրում»,– ասաց Գ. Թովմասյանը:

Ինչ վերաբերում է լոլիկի ցեցին, ապա այն այս տարի բավականին «ավերածությունների» պատճառ դարձավ: Ըստ մասնագետի, աննախադեպ տաք և չորային եղանակն էր պատճառը, ինչը նպաստեց ցեցի զարգացմանը: Ի դեպ, այն մեծ խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար նույնպես, իսկ թե ինչպես այն հասավ Հայաստան, մասնագետների համար հասկանալի է: 

«Մեր դիտարկմամբ, ցեցը Հայաստան մուտք գործեց առավելապես հարևան Թուրքիայից: Հատկապես այն ընթացքում, երբ ձմռան և գարնան շրջանում բավականին ինտենսիվ կերպով Հայաստան լոլիկ էր ներմուծվում: Եվ ամենավատն այն է, որ այդ ցեցից բավականին դժվար է ազատվել: Դրա տարածման պատճառ դարձան նաև այն բուժանյութերը, որոնք հատկապես բաց դաշտի պայմաններում միշտ են դրական արդյունք ապահովում: Մյուս կողմից ցեցը բուժանյութերի տևական օգտագործման ժամանակ կայունություն է ձեռք բերում, և սա նույնպես պետք է հաշվի առնել»,– ասաց Գ. Թովմասյանը:

Մասնագետի կարծիքով, սակայն, գյուղմթերքը հաճախ անորակ է լինում նաև ֆերմերների անտեղյակության և ինքնանպատակ գործողություններ իրականացնելու պատճառով: Բացի այդ, համայնքներում չկան խորհրդատու մասնագետ–պաշտոնյաներ: Այս ամենը գումարվելով՝ դառնում է մեծ խնդիր: Սեպտեմբերին, օրինակ, լոլիկի գնի կտրուկ բարձրացումը, մասնագետի կարծիքով, դեֆիցիտի պատճառով էր, որը ոչ թե ցանքատարածքների, այլ արտադրողականության կրճատման հետևանք էր:

«Դրան նաև նպաստեց ջրի պակասը, բայց ամենակարևորն այն է, որ բոլոր խնդիրներն իրար են գումարվում և շղթայական ռեակցիա են առաջացնում, որից տուժում է շարքային քաղաքացին: Մեծ խնդիր է նաև, որ այսօրվա ֆերմերը ծանոթ չէ մշակաբույսերի այն տեսակներին, որոնք մեր հողակլիմայական պայմաններում կարող են և՛ բարձր բերքատվություն, և՛ որակյալ արտադրանք ապահովել: Ինչ վերաբերում է արտադրանքի վերջնական գնի բարձրացմանը, ապա դրան կարող է նպաստել նաև ջրի սակագնի ավելացումը, եղանակային պայմանների հետևանքով բույսերի ավելի հաճախ ջրելու հանգամանքը և այլն: Այս տարի նաև դժվար է եղել բանվորական ուժի հարցը: Եթե նախորդ տարիներին օրական 4–5 հազար դրամով էին աշխատողներ վարձում, ապա այս տարի նույնիսկ 6 հազար դրամով աշխատողներ գտնելն  է դժվար եղել»,– ասաց Գ. Թովմասյանը:

Նախկին ագրոնոմիական ծառայությունները վերացնելուն զուգահեռ ավելացել են նույն մշակաբույսի տեսակները: Դրանք այնքան արագ են փոխվում շուկայում, որ գյուղացու համար հաճախ դժվար է հասկանալ, թե որ տեսակն է ավելի լավը: Բացի այդ, շատ տնեսվարողներ առավելապես ուշադրություն են դարձնում քանակին, ոչ թե որակական ցուցանիշներին, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք: 

«Այսօր ունենք շուկայի աղավաղում: Ապրանքային տեսքը լավն է, բայց որակական հատկանիշներով լոլիկը ձմերուկի պնդություն է ունենում: Սրանք հիբրիդներ են, որոնք բարձր բերք են ապահովում, ուշ են փչանում, և մարդիկ էլ վազում են դրա հետևից: Շուկայում առկա հեղհեղուկ իրավիճակը այլընտրանքի բացակայությամբ է պայմանավորված: Բացի այդ, գյուղական համայնքներում գյուղատնտեսության բաժինների բացակայության պատճառով գյուղացին անպաշտպան է: Պետք է տեղերում մասնագետներ լինեն, որպեսզի խնդիր ունենալու դեպքում գյուղացին չընկնի հանրապետությունով մեկ մասնագետ ման գա: Մենք այսօր նաև հողը ճիշտ մշակելու խնդիր ունենք: Այն միջոցառումները, որոնք համայնքներում իրականացվում են շատ դեպքերում կա՛մ թերի են, կա՛մ սխալ, որի արդյունքում տարիների ընթացքում հողի բերրիությունն է նվազել: Հիմնականում պահի տակ խնդիր են լուծում, բայց տարիների ընթացքում շատ բան կորցնում են: Առանց մասնագիտական կազմի դաշտավարություն հնարավոր չէ իրականացնել, քանի որ փոքր թվացող խնդիրները գումարվում են և գլոբալ խնդրի առջև են կանգնեցնում և՛ տնտեսվարողներին, և՛ հասարակությանը: Նույնիսկ պետականորեն սահմանված կարգ գոյություն չունի: Ինչպե՞ս կարող է ագրարային քաղաքականություն ունեցող համայնքը ագրոնոմիական ծառայություն չունենալ: Իմ կարծիքով, ամենամեծ խնդիրները հենց այստեղից են սկսվում»,– ասաց Գ. Թովմասյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк