Եգիպտոսում քրիստոնյաների տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել
ОБЩЕСТВОԵգիպտոսում անհայտ անձինք հարձակում են գործել քրիստոնյա համայնքի ներկայացուցիչների տեղափոխող ավտոբուսի վրա: Հարձակման հետևանքով, ըստ նախնական տվյալների՝ մահացել է 10 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել 13-ը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով դեպքի վայրում ունեցած իր աղբյուրին:
Ավելի վաղ Al Arabia-ն հայտնել էր 7 զոհի մասին:
Հայտնի է, որ ավտոբուսն ուղևորվելիս է եղել Սուրբ Սամուելի տաճար: Նրանց հետ միասին տաճար ուղևորվել են ևս 2 ավտոբուս, որոնք, սակայն, անվնաս են մնացել:
Այլ մանրամասներ առայժմ չեն փոխանցվում:
Սա այս տարածքում քրիստոնյաների դեմ զանգվածային հարձակման առաջին դեպքը չէ: Անցյալ տարի Սուրբ Սամուելի տաճար ուղևորվող քրիստոնյաների ավտոբուսը, որում կար 40 երեխա, կրկին հայտնվել էր ահաբեկիչների թիրախում: Այն ժամանակ միջադեպի հետևանքով մահացել էր 28 մարդ, վիրավորվել էին 20-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



