Սիսիանում փլուզման հետևանքով քաղաքացին մնացել է երկաթբետոնե կառուցատարրի տակ
ОБЩЕСТВОՆոյեմբերի 2-ին, ժամը 18:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գերպե թաղամասի ալրաղացի մոտակայքում մարդ է մնացել երկաթբետոնե կառուցատարրի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 4 տանը հարակից խորդանոցում աշխատանքներ իրականացնելիս տանիքի փայտե կառուցատարրը և ազբոշիֆրեի ծածկը փլուզվել են (մոտ 15 քմ): Պատահարի հետևանքով Ա. Բ.-ն (ծնված 1993 թ.) ստացել է թեթև մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Բ.-ն հոսպիտալացվել է Աղիտուի հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



