Ավտովթար Սյունիքում. բեռնատարի վարորդը տեղում մահացել է, ուղևորը՝ հոսպիտալացվել
ОБЩЕСТВОՆոյեմբերի 2-ին` ժամը 22:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Դ. Խ., ծնված 1982 թ.) բեռնատարը (բարձված ցեմենտով) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. Դ. Խ.-ն տեղում մահացել է:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևորին՝ Մ. Ն.-ին (ծնված 1982 թ.), ով հոսպիտալացվել է Կապանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Դ. Խ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



